Հռոմի պապը հանդիպում կունենա մանկապիղծ հոգևորականների զոհերի հետ. Reuters
Հռոմի Ֆրանցիսկոս պապը մանկապիղծ հոգեւորականների գործողություններից տուժած մարդկանց հետ հանդիպում կունենա Իռլանդիա կատարելիք իր այցի ընթացքում, որտեղ նա օգոստոսի 25-ին եւ 26-ին մասնակցելու է Ընտանիքների համաշխարհային հանդիպմանը:
Այդ մասին օգոստոսի 21-ին հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Սուրբ Աթոռի մամուլի ծառայության ղեկավար Գրեգ Բերկի հայտարարությունը:
Վատիկանի մամուլի ծառայության ղեկավարը հավելել է, որ մանկության եւ պատանեկության տարիներին մանկապիղծ հոգեւորականներից տուժած մարդկանց հետ քահանայապետի հանդիպման վերաբերյալ տեղեկատվությունը կտարածվի այն բանից հետո, երբ հանդիպումը կավարտվի: Ֆրանցիսկոս պապի զրուցակիցներն իրենք կորոշեն, թե մամուլի ներկայացուցիչների հետ կհանդիպեն արդյոք իր հետ զրույցից հետո, հավելել է Բերկը:
Օգոստոսի 20-ին Ֆրանցիսկոս պապը նամակով դիմել է բոլոր կաթոլիկներին, որում նրանց հորդորել է մերկացնել մանկապիղծ հոգեւորականներին, եւ հավաստիացրել է, որ եկեղեցին այլեւս թույլ չի տա նրանց հանցագործությունների պարտակչություն, հաղորդել է ՏԱՍՍ-ը: