Հայաստանը հակակոռուպցիոն ոլորտում բարելավել է իր դիրքերը
Հակակոռուպցիոն ոլորտում գործող միջազգային կազմակերպությունների վերջին գնահատականներով Հայաստանը բարելավել է իր դիրքերը: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը:
«2018 թվականին հաստատված (Փարիզ) Հայաստանի վերաբերյալ հակակոռուպցիոն զեկույցով արձանագրված է, որ այս փուլում հակակոռուպցիոն ոլորտում Հայաստանին ներկայացված բոլոր 21 հանձնարարականները կատարված են»,- ասաց Զեյնալյանը:
Նախարարի խոսքով` «Ազդարարման մասին» օրենքում կատարված համապատասխան փոփոխությունների համաձայն ազդարարման էլեկտրոնային միասնական հարթակը կգործի 2019 թվականի հունվարի 1-ից: