Երևանի քաղաքապետի ընտրություններում «Լուսավոր Հայաստան» ու «Հանրապետություն» կուսակցությունները առաջադրելու են Զեյնալյանի թեկնածությունը

ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը համաձայնել է գլխավորել «Լուսավոր Հայաստան» ու «Հանրապետություն» կուսակցությունների դաշինքի ցուցակը Երևանի ավագանու ընտրություններում: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց նախարարը:

«Ես՝ որպես արդարադատության նախարար, կներկայացնեմ արձակուրդ գնալու դիմում ու այդ պայմաններում կմասնակցեմ քարոզարշավին: Չեմ համատեղի նախարարի պաշտոնը թեկնածուի կարգավիճակի հետ», – ասաց Զեյնալյանը:

Նախարարը նշեց, որ նոր դաշինքի անվանումը դեռ քննարկման փուլում է:

Հարցին` թե այսպիսով «Ելք» դաշինքը դադարում է գոյություն ունենալ՝  Զեյնալյանը պատասխանեց, որ «Ելք»-ը կա ու շարունակելու է գործել Ազգային ժողովում, քանի դեռ խորհրդարանը չի արձակվել:

Տեսանյութեր

Լրահոս