Բաժիններ՝

Շվեդիայում ռազմական օդանավ է կործանվել թռչնի հետ բախվելուց

Շվեդիայի ռազմաօդային ուժերի Saab JAS 39 Gripen կործանիչը օգոստոսի 21-ին աղետի է ենթարկվել երկրի հարավի Ռոնեբյու կոմունայում թռչնի հետ բախվելուց: Այդ մասին հայտնել է Շվեդական ռադիոն:

«Շվեդական Saab JAS 39 Gripen կործանիչը աղետի է ենթարկվել երկրի հարավի Ռոնեբյուում թռչնի հետ բախվելուց հետո: Օդաչուն կատապուլտվել է, նրան տեղափոխել են հիվանդանոց՝ հետազոտվելու»,- ասված է ռադիոկայանի Twitter-ում, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս