Արցախում գողացված հեռախոսը վաճառվել է վերանորոգման կետում
Օգոստոսի 20-ին ԱՀ ոստիկանության Ասկերանի շրջբաժնի ՔՀԲ օպերլիազորը զեկուցագիր է ներկայացրել այն մասին, որ նույն օրը մայրաքաղաքի բնակիչ, 1995թ. ծնված Գ Հ-ն Լուսաձոր գյուղի վարչական տարածքում գտնվող «Նորայր Զաքարյան» ԱՁ հանգստի գոտուց գողացել է Մարտունու շրջանի բնակիչ, 1998թ.ծնված Վ. Ա-ին պատկանող «SAMSUNG A-3» տեսակի բջջային հեռախոսը:
Այն 25.000 դրամով վաճառել է Ստեփանակերտ քաղաքի կենտրոնական շուկայի դիմաց գտնվող բջջային հեռախոսների վերանորոգման կետում: