Բաժիններ՝

Էրդողանին մարդասպան անվանած կինը պետք է 6000 դոլար բարոյական փախհատուցում վճարի

Facebook սոցիական ցանցում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վիրավորելու համար Մերսին քաղաքի բնակիչ 67-ամյա Այնուր Գյորենը պարտավորվել է 30.000 թուրքական լիրայի չափով (մոտ 6.000 դոլար) բարոյական փոխհատուցում վճարել:

Գյորենը Թուրքիայի ընդդիմադիր քեմալական «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ-CHP) անդամ է։

2017թ. Էրդողանի դեմ Ստամբուլի Գեզիի զբոսայգում տեղի ունեցած ցույցերի և բախումների պատճառով Գյորենն իր գրառման մեջ Թուրքիայի նախագահին անվանել էր «մարդասպան», իսկ նախկին նախարարներին՝ «գող»։

Նա լրագրողների հետ զրույցում որոշ մանրամասներ է ներկայացրել թեմայի մասին:

«Գեզիի դեպքերի ժամանակ մեր երիտասարդները սպանվեցին։ Էրդողանն էլ այդ ժամանակ պարատնալով ասաց, թե ինքն է հրամանը տվել։ Ես էլ գրեցի, որ եթե դու ես տվել հրամանը, ուրեմն դու մարդասպան ես։ Դրա համար եմ դատվում»,-ասել է Գյորենը։

Նշվում է, որ բանտում չհայտնվելու միակ ճանապարհը, 30.000 թուրքական լիրայի չափով բարոյական փոխհատուցում վճարելն է։ 30 հազար թուրքական լիրան հավաքելու համար CHP-ն հանգանակություն էր սկսել։ Սակայն հավաքված գումարը բավարար չի եղել։

Աղբյուրը տեղեկացնում է, որ Գյորենը քեմալական գաղափարախոսության կրող է և Թուրքիայի առաջին նախագահ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի կողմնակիցներից մեկը։

Նախկինում նա կոշտ գրառումներ է արել «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK), ինչպես նաև հայերի ու հույների հասցեին:

Օրինակ՝ մի գրառման մեջ նա օգտագործել է «հայ բիճեր» ռասիստական արտահայտությունը։ Հետագայում փորձելով արդարանալ, նշել էր. «Այո, երբեմն վիրավորում եմ։ Բայց Ստամբուլում շատ հայ, հույն հարևաններ և բարեկամներ ունեմ։ Նպատակս հայերին վերավորելը չէր»։

Diken

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս