Բաժիններ՝

Ինդոնեզիայի Լոմբոկ կղզու գրեթե կես միլիոն բնակիչներ լքել են տները ստորգետնյա ցնցումների պատճառով

Ինդոնեզիայի իշխանությունները եւ հումանիտար կազմակերպությունները մոբիլիզացնում են ուժերը Լոմբոկ կղզու շրջանում հերթական երկրաշարժի հետեւանքով տուժածներին օգնություն ցույց տալու համար: Այդ մասին օգոստոսի 21-ին հայտնել է Սինգապուրի The Straits Times հրատարակությունը:

Վերջին տվյալներով՝ օգոստոսի 19-ին Լոմբոկ կղզում տեղի ունեցած նոր երկրաշարժն առնվազն 10 մարդու կյանք է խլել: Դրա հետ մեկտեղ, ինչպես լրագրողներին հայտարարել է Արտակարգ իրավիճակների գործակալության ներկայացուցիչը, «զոհերի թիվը շարունակում է աճել, հետցնցումները շարունակվում են»:

Արտակարգ ծառայություններում մտահոգված են, որ պահպանվում է պարենի, խմելու ջրի եւ պատսպարանների պակասն ավելի քան 430 հազար անձանց համար, որոնք հարկադրված են եղել լքելու իրենց տները:

The Straits Times-ի տվյալներով՝ այդ շրջանում ավերված օբյեկտների վերականգնման արժեքը կկազմի շուրջ 480 միլիոն դոլար: Զանգվածային լրատվամիջոցները հիշեցնում են, որ հուլիսի 29-ին եւ օգոստոսի 5-ին Լոմբոկում տեղի են ունեցել ուժգին երկրաշարժեր, ընդ որում օգոստոսի 5-ի երկրաշարժը հանգեցրել է շուրջ 480 մարդու մահվան, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս