Բաժիններ՝

ԱՄՆ-ի արդարադատության նախարարությունը լրտեսության մեղադրանք է առաջադրել երկու իրանցիների

Երկու իրանցիներ մեղադրվում են ԱՄՆ-ի տարածքում իրենց երկրի կառավարության օգտին լրտեսության մեջ, նրանց կարող է սպառնալ ընդհանուր առմամբ 35 տարվա բանտարկություն, եթե նրանց մեղքն ապացուցվի բոլոր երեք կետերով:

Այս մասին ասված է արդարադատության նախարարության հայտարարության մեջ:

Դրանում նշված է, որ Իրանի 38 եւ 59 տարեկան երկու քաղաքացիներ գործել են Կալիֆոռնիայի նահանգի տարածքում եւ «իրականացրել գաղտնի լրտեսում ԱՄՆ-ում Իսրայելի եւ հրեական օբյեկտների նկատմամբ, ինչպես նաեւ տեղեկատվություն են հավաքել ամերիկացի այն քաղաքացիների վերաբերյալ, որոնք (Իրանի կառավարությանն ընդդիմադիր) «Մոջահեդին է խալք» (կազմակերպության) անդամներ են, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս