Սալվադորը խզել է դիվանագիտական կապերը Թայվանի հետ
Սալվադորի կառավարությունը հայտարարել է Չինաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին՝ խզելով պաշտոնական կապերը Թայվանի հետ:
Օգոստոսի 21-ի առավոտյան Պեկինում ՉԺՀ-ի ԱԳ նախարարության ղեկավար Վան Ին եւ Սալվադորի արտաքին գործերի նախարար Կառլոս Կաստանեդան համատեղ կոմյունիկե են ստորագրել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության եւ Էլ Սալվադորի Հանրապետության միջեւ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու վերաբերյալ:
Սալվադորը դարձել է երրորդ երկիրը, որը վերջին մի քանի ամսվա ընթացքում խզել է հարաբերությունները Թայվանի հետ:
Ավելի վաղ Դոմինիկյան Հանրապետությունը եւ Բուրկինա Ֆասոն համապատասխանաբար մայիսի 1-ին եւ 24-ին հայտարարել են համանման որոշման մասին: Այս պահին աշխարհում մնացել է սոսկ 17 պետություն, որոնք պաշտոնական կապեր ունեն Թայվանի հետ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: