Բաժիններ՝

Երևանում մեքենա է այրվել

Օգոստոսի 19-ին՝ ժամը 23:51-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Եղիշե Թադևոսյան փողոցի թիվ 13/1 շենքի մոտակայքում այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 00:06-ին, մարվել՝ 00:09-ին: Այրվել են «Mercedes S500» մակնիշի ավտոմեքենայի (վարորդը՝ Դ. Հ.) բեռնախցիկն ու սրահը՝ ամբողջությամբ:

Հրդեհի հետևանքով տուժածներ չկան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս