Բրիտանացիները չեն փոխել Brexit-ի վերաբերյալ իրենց որոշումը
Եվրոպական միության կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու (Brexit) նկատմամբ բրիտանիների վերաբերմունքը քիչ է փոխվել հանրաքվեի անցկացման ժամանակվանից: Այդ մասին վկայում են Deltapoll-ի կողմից անցկացված հարցման արդյունքները:
Ինչպես գրում է The Daily Mail-ը, հարցվածները հայտարարել են, որ կքվեարկեին նույն կերպ, ինչպես 2016 թվականի հունիսին: Brexit-ի նկատմամբ վերաբերմունքը փոխել է 13 տոկոսը:
Ընդ որում զգալի մասն այժմ կպաշտպաներ ԵՄ-ից երկրի դուրս գալն այն դեպքում, երբ նրանք ավելի վաղ դեմ էին քվեարկել: Ընդամենը բրիտանացիների 15 տոկոսն է ցանկանում, որ երկրում վերջնական քվեարկություն անցկացվի Brexit-ի շուրջ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: