Իկարդին նոր պայմանագիր է ստորագրել «Ինտերի» հետ
«Ինտերի» հարձակվող և ավագ Մաուրո Իկարդին նոր պայմանագիր է ստորագրել միլանյան ակումբի հետ, որը գործելու է մինչև 2023 թվականը:
Համաձայն նոր պայմանագրի՝ արգենտինացին կստանա 8 միլիոն եվրո մեկ մրցաշրջանի համար: Ինչպես հաղորդում է Corriere dello Sport-ը, հրաժարագինը այժմ 160 մլն եվրո է. նախկինում այդ գումարը կազմում էր 110 մլն եվրո և տարածվում էր միայն ոչ իտալական ակումբների վրա:
Հաղորդվում է, որ պայմանագիրը կողմերի միջև ստորագրվել է մի քանի շաբաթ առաջ, բայց «Ինտերը» դեռ չի հաստատում տեղեկությունը:
Իտալիայի 2017-18թթ. մրցաշրջանում անցկացրած 34 խաղերում Իկարդին դարձել է 29 գոլի հեղինակ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը