Հետախուզվող կինը ներկայացել է ոստիկանություն
«Կանեփ-կակաչ-2018» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում, ոստիկանության Նաիրիի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքների արդյունքում օգոստոսի 19-ին, ժամը 20.10-ին կամավոր բաժին է ներկայացել Մոսկվա-Երևան չվերթով «Զվարթնոց» օ/կ ժամանած 1966 թ. ծնված Զինաիդա Ս.-ն, որը ս.թ. հուլիսի 27-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 339 հոդվածի (Ցուցմունք տալուց հրաժարվելը) 1-ին մասի մեղադրանքով: