Թուրքիայի իշխանությունները հանեցին երկրից գերմանացի լրագրողուհու մեկնման արգելքը
Թուրքիայի իշխանությունները օգոստոսի 20-ին հանել են երկրից գերմանացի լրագրողուհի Մեշալե Տոլուի մեկնման արգելքը, որին կասկածում են ահաբեկչական խմբավորմանը մասնակցելու մեջ: Այդ մասին Տոլուն գրել է Twitter-ի իր Էջում:
«Իմ փաստաբանի կողմից ներկայացված բողոքարկման արդյունքում երկրից մեկնումի արգելքը հանվեց: Դատական գործընթացը կշարունակվի հոկտեմբերի 16-ին»,- գրել է նա, հաղորդել է ՏԱՍՍ-ը: