Բաժիններ՝

Սաուդյան Արաբիայի թագավորը SMS-հաղորդագրությամբ ողջունել է յուրաքանչյուր ուխտավորի. Al Watan

Սաուդյան Արաբիայի Սալման բեն Աբդել Ազիզ Ալ Սաուդից իրենց շարժական հեռախոսի վրա ողջույն են ստացել բոլոր ուխտավորները, որոնք այս օրերին հաջ են կատարում Մեքքայի եւ Մեդինայի իսլամական սրբավայրերում:

Ինչպես հայտնել է Al Watan հրատարակությունը, SMS-հաղորդագրությունների տեքստում ասված է, որ «թագավորությունը իր դռներն ու սրտերն է բացել բոլոր ուղղադավանների առջեւ, ովքեր ժամանել են սուրբ հող, եւ բոլոր ջանքերը գործադրել է հաջի ծիսակատարության հարմարավետ եւ հնարավորինս դյուրին իրականացման համար»:

Սաուդյան Արաբիայի ներքին գործերի նախարարության տվյալներով՝ այս տարի հաջին մասնակցում է ավելի քան 2 միլիոն մահմեդական: Օգոստոսի 19-ն նախապատրաստվել են ուխտագնացության կուլմինացիոն իրադարձությանը՝ Արաֆաթ լեռանը կանգնելուն, առանց որի ամբողջ հաջը համարվում է զորություն չունեցող, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս