Բաժիններ՝

Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում 3 տարվա ընդմիջումից հետո կրկին պատարագ կմատուցվի

Երեք տարվա ընդմիջումից հետո կրկին սեպտեմբերի 9-ին Վանի Աղթամար կղզու հայկական Սուրբ խաչ եկեղեցում Պոլսո Հայոց պատրիարքարանի կողմից կմատուցվի պատարագ:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Պոլսո հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը, մինչ այժմ պատարագներ չեն մատուցվել անվտանգության որոշակի նկատառումներով։

Արդեն բազմաթիվ հայտեր են ստացվել տուրիստական գործակալությունների կողմից, իսկ հյուրանոցներում մարդիկ սկսել են ամրագրման գործընթացները։

Նախորդ տարիներին անցկացված պատարագներին մասնակցել են բազմաթիվ մարդիկ Հայաստանից, Թուրքիայից, Նիդերլանդներից, Ավստրիայից, Կանադայից, ԱՄՆ-ից, Գերմանիայից, Ֆրանսիայից, Իրանից, Արաբական Միացյալ Էմիրություններից։

Թեմային անդրադարձել է մշակույթի Վանի առևտրա արդյուաբերական պալատի գործադիր խորհրդի անդամ Մուրադ Բեյազը։

«Վանը կարող ենք դարձնել Թուրքիայի կրոնական (ուխտագնացային) տուրիզմի կարևոր կենտրոններից մեկը: Հայերն էլ նման ակնկալիքներ ունեն»։

Նա նկատել է տվել, որ  Ստամբուլից, Հայաստանից և աշխարհի շատ երկրներից հայեր են մեկնել են, որպեսզի մասնակցեն պատարագին։ Իսկ Վանի մշակույթի և տուրիզմի նահանգային վարչության տնօրեն Մուզաֆեր Աքթուղն ասել է.

«Զբոսաշրջիկները հետաքրքրված են այն եկեղեցիներով, որտեղ պատարագ են մատուցվում։ Այդ իսկ պատճառով այցելուների քանակը շարունակաբար աճում է»։

Հիշեցնենք, որ Սուրբ Խաչ հայկական եկեղեցին թուրքական կառավարության ֆինանսավորմամբ վերականգնվել էր 2010 թվականին և բացվել թանգարանի կարգավիճակով: Եկեղեցու վերանորոգումից հետո հայ համայնքը տարին մեկ անգամ այնտեղ պատարագ անցկացնելու թույլտվություն ունի:

Yeni Akit

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս