Վրաստանի վարչապետը ներկայացրել է նոր նահանգապետներին
Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն օգոստոսի 20-ին ներկայացրել է երկրի ինը տարածաշրջաններից յոթի նոր նահանգապետներին:
Հուլիսի վերջին Բախտաձեն զբաղեցրած պաշտոններից հեռացրել թր հինգ տարածաշրջանների՝ Շիդա Քարթլիի, Սամցխե Ջավախքի, Քվեմո Քարթլիի, Սամեգրելո-Զեմո Սվանեթիի եւ Մցխեթ-Մթիանեթիի նահանգապետներին: Վարչապետն իր որոշումը բացատրել է նրանով, որ Վրաստանն անցնում է տարածաշրջանային կառավարման նոր մոդելի: Ավելի ուշ պաշտոնաթող են եղել Իմերեթիի եւ Գուրիայի տարածաշրջանների ղեկավարները:
Վրաստանի կառավարության ղեկավարի որոշմամբ, Մցխեթ-Մթիանեթիի տարածաշրջանի նահանգապետի պաշտոնում նշանակվում է Շալվա Կերեսելիձեն, Քվեմո Քարթլիի տարածաշրջանը կգլխավորի Շոթա Ռեխվիաշվիլին, իսկ Սամցխե-Ջավախքը՝ Բեսիկ Ամիրանաշվիլին:
Շիդա Քարթլիի տարածաշրջանը կղեկավարի Գեորգի Խոջեւանիշվիլին, իսկ Սամեգրելո-Զեմո Սվանեթին՝ Ալեքսանդր Մոցերելիան: Գուրիայի տարածաշրջանի նահանգապետի պաշտոնը կզբաղեցնի Զուրաբ Նասարայան, Իմերեթին կղեկավարի Շավլեւո Տաբատաձեն:
Մինչդեռ իրենց պաշտոնները պահպանել են Կախեթի նահանգապետ Իրակլի Կադագիշվիլին եւ Ռաչա-Լեչխումի-Քվեմո Սվանեթիի նահանգապետ Արչիլ Ջափարիձեն: