Բաժիններ՝

Հունաստանը դուրս եկավ միջազգային ֆինանսական օգնության ծրագրից

Հունաստանը հաջողությամբ է ավարտել արտաքին մակրոֆինանսական օգնության երրորդ ծրագիրը եւ դուրս է եկել օտարերկրյա վարկատուների արտաքին կառավարումից, որի ներքո էր գտնվում 2010 թվականից: Այս մասին ասված է Եվրոպայի կայունացման մեխանիզմի (ESM)՝ Եվրոյի գոտու կայունացման հիմնադրամի՝ օգոստոսի 20-ին տարածված հայտարարության մեջ:

«Հունաստանը պաշտոնապես ավարտեց մակրոֆինանսական օգնության՝ իր եռամյա ծրագիրը՝ հաջողությամբ դուրս գալով (ծրագրի գործողությունից),- ասված է հայտարարության մեջ:- Այսօր մենք կարող ենք վստահորեն ավարտել ESM-ի ծրագիրը՝ առանց փրկության լրացուցիչ նոր ծրագրերի, քանի որ 2010 թվականից ի վեր առաջին անգամ Հունաստանը կարող է կանգնել իր ոտքերի վրա»:

ESM-ն երրորդ ծրագրի շրջանակներում երեք տարում 61,9 միլիարդ եվրո է հատկացրել մակրոտնտեսական օգնության եւ հունական բանկերի վերակապիտալացման համար: Եվս 24,1 միլիարդ եվրոն, որն Աթենքին հասանելի էր այդ ծրագրով, հարկավոր չի եղել, նշել են հիմնադրամում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս