«Նիկոլ Փաշինյանի նշանակման 100 օրվա իրադարձությունն էր, հավանաբար, այդ պատճառով». Մանե Թանդիլյանը` իր և իր կուսակիցների` հարթակում չլինելու մասին. tert.am

«Լուսավորի» հետ որևէ կապ չունի, դա Նիկոլ Փաշինյանի նշանակման հարյուր օրվա իրադարձությունն էր, հավանաբար, հենց այդ պատճառով: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար, «Լուսավոր Հայաստան» կուսակցության փոխնախագահ Մանե Թանդիլյանը` անդրադառնալով հարցին, թե ինչու երեկ Հանրապետության հրապարակում, ինչպես ասվում է` միասնականության հանրահավաքին, իրենց կուսակցությունից հարթակում որևէ մեկը չկար:

Հարցին, թե Ձեզ չէին հրավիրել թեկուզ որպես կառավարության անդամի, նա ասաց, որ արդեն բացատրեց իր պատկերացմամբ հանրահավաքի նշանակությունը, հետևաբար Նիկոլ Փաշինյանը նշանակման հարյուր օրն էր ամփոփվում, այնտեղ որևէ այլ մարդ չէր խոսում, իր կուսակցության թիմն էր:

«Կառավարությունը չի ձևավորվել մայիսի 7-ին, այլ ձևավորվել է ավելի ուշ, անձամբ իմ նշանակումը եղել է 12-ին»,-ասել է նա:

Տեսանյութեր

Լրահոս