«Ժողովրդի հեռատեսության շնորհիվ հաղթահարելու ենք տնտեսական հեղաշրջման փորձը». Թուրք պաշտոնյա
Թուրքիայի նախագահի մամուլի ծառայությունը երկրում խորացող ֆինանսա- տնտեսական խնդիրների վերաբերյալ հաղորդագրություն է տարածել։ Դրանում մասնավորապես ասված է. «Ժողովրդի հեռատեսության շնորհիվ հաղթահարելու ենք տնտեսական հեղաշրջման փորձը՝ առանց վնասներ կրելու»:
Անդրադառնալով տարադրամի փոխարժեքի տատանումներին՝ Նախագահականի հանրային կապերի հարցերով ղեկավար Ֆահրեթթին Ալթունը նշել է, որ Թուրքիայի «նվիրական ժողովուրդը» չի մոռանա ոչ նրանց, ովքեր այդ դժվարին պահին եղել են իր կողքին, ոչ նրանց, ովքեր իր դեմ են եղել։