ԿԸՀ-ն արտահերթ նիստ է հրավիրել
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը օգոստոսի 18-ին կգումարի արտահերթ նիստ, որի ընթացքում կհրապարակվի Երևանի ավագանու ընտրությունների անցկացման օրը։
«Նիստի օրակարգում է Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների օրվա հրապարակման հարցն ու ընտրությունների նախապատրաստման ու անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցի հաստատումը», – ասել է ԿԸՀ մամուլի քարտուղար Հերմինե Հարությունյանը:
Հիշեցնենք, որ նախօեին ՀՀ կառավարությունը որոշում ընդունեց Երևանի ավագանու լիազորությունների ժամկետը կրճատելու և ավագանու արտահերթ ընտրություններ նշանակելու մասին: