««Յունայթեդը» 15-20 տարվա ընթացքում հաղթել է ամեն ինչ: Իմ գլխավոր մարտահրավերը դա փոխելն է». Գվարդիոլա
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան խոսել է «Մանչեսթեր Յունայթեդի» հետ մրցակցության մասին:
«Մեր հարևաններն ամեն ինչ հաղթել են 15-20 տարվա ընթացքում: Կարծում եմ, որ իմ ամենամեծ խնդիրը դա է: Իմ գլխավոր մարտահրավերը դա փոխելն է»,- ասել է Գվարդիոլան:
Կատալան մարզիչը գլխավորում է «Մանչեսթեր Սիթին» 2016 թվականից սկսած: Նախորդ մրցաշրջանում նրա թիմը դարձավ Պրեմիեր լիգայի չեմպիոն, իսկ «Մանչեսթեր Յունայթեդը» երկրորդն էր:
Սիրարփի Աղաբաբյան