Մերկելը «հատուկ արդյունքներ» չի ակնկալում Պուտինի հետ հանդիպումից
Ռուսաստանի հետ երկխոսությունը կարեւոր է համաշխարհային ճգնաժամերի լուծումներ գտնելու համար, բայց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումը, որ պլանավորված է օգոստոսբի 18-ին, հազիվ թե միանգամից կոնկրետ արդյունքներ բերի:
Այդ մասին օգոստոսի 17-ին Բեռլինում հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Չեռնոգորիայի վարչապետ Դուշկո Մարկովիչի հետ կայացած բանակցություններից հետո:
«Դա աշխատանքային հանդիպում է, դրանից չպետք է հատուկ արդյունքներ ակնկալել: Բայց, նկատի առնելով այն մեծաթիվ խնդիրները, որոնք մեզ մտահոգում են՝ Ուկրաինայից մինչեւ Սիրիա եւ մինչեւ տնտեսության բնագավառում համագործակցության հարցը, արդարացված է մշտական երկխոսության մեջ լինելը: Այդ երկխոսությունը ես ցանկանում եմ շարունակել վաղը»,- նշել է Մերկելը՝ հավելելով, որ նաեւ քննարկվելու է Լիբիայի թեման:
Օգոստոսի 18-ին ԳԴՀ-ի կանցլեր Անգելա Մերկելը հանդիպում կանցկացնի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ինչպես ավելի վաղ հայտնել է Գերմանիայի նախարարների կաբինետը, կողմերը կքննարկեն Ուկրաինայի իրադրությունը, Սիրիայի ճգնաժամը, կարծարծեն տնտեսական թեմաներ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: