Բաժիններ՝

Տիգրան Ավինյանը շրջայց է կատարել Բնապահպանության նախարարությունում

Օգոստոսի 17-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել նախարարությունում:

Նախարարը փոխվարչապետին է ներկայացրել իրականացվող ծրագրերի, միջազգային համագործակցության շրջանակը, էլեկտրոնային կառավարման օրակարգը Բնապահպանության նախարարության թույլտվությունների տրամադրման ոլորտում:

Փոխնախարար Գնել Սանոսյանի խոսքով՝ որսորդության թույլտվությունների նոր կարգի շնորհիվ էապես օրինական դաշտ է բերվել որոսորդական գործունեությունը, և պետք է խրախուսել թույլտվություն ստացող որսորդներին ու պատասխանատվության մեխանիզմները խստացնել ապօրինի որսի դեպքերի հարցում: Փոխվարչապետը ողջունել է այս մոտեցումը:

Փոխվարչապետը շրջել է նախարարության ստորաբաժանումներում, ծանոթացել աշխատակիցների և նրանց գործունեության շրջանակների հետ, արձանագրել, որ կա բավարար քաղաքական կամք՝ բնապահպանական օրենսդրության բարեփոխման, պահանջների խստացման և ապօրինի գործողություններին կոշտ հակազդման համար: Այս համատեքստում փոխվարչապետը կարևորել է նաև ջրօգտագործման և հատկապես Արարատյան դաշտում խոշոր ջրօգտագործողների վերաբերյալ խնդիրներին սպառիչ լուծումներ գտնելու անհրաժեշտությունը:

Նախարարը հայտնել է նաև, որ կան բավականաչաձ ռեսուրսներ շահագործումն ավարտված կամ դադարեցված հանքավայրերի ռեկուլտիվացիոն աշխատանքները հայեցակարգայինից դեպի գործնական դաշտ տեղափոխելու համար, իսկ առաջիկայում նաև խստացվելու են ռեկուլտիվացիոն վճարների վճարման կարգերը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս