Դատախազությունը ստացել է Քոչարյանին կալանքից ազատելու որոշումը և նախապատրաստում է բողոքը
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատ արձակելու վերաբերյալ վերաքննիչ դատարանի որոշումը ստացել են թե մեղադրող, և թե պաշտպանական կողմը:
«Արմենպրես»-ի հետ զրույցում Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը նշեց, որ ստացել են որոշումը և նախապատրաստում են բողոքը:
«Այսօր ստացել ենք որոշումը և նախապատրաստվում է բողոքը»,- ասաց Արևիկ Խաչատրյանը:
Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը ասաց, որ իրենք նույնպես ստացել են որոշումը և այն մանրակրկիտ ուսումնասիրում են:
Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը նույնպես քննարկել է բողոք ներկայացնել Վճռաբեկ դատարան, որպեսզի նրանց կողմից ներկայացրած հիմնավորումներից ևս երկուսը այնտեղ քննարկման առարկա դառնան: