Սաուդյան Արաբիան 100 մլն դոլար է հատկացրել Սիրիայում շրջանների վերականգնման համար
Սաուդյան Արաբիան 100 մլն դոլար է հատկացրել Սիրիայի՝ «Իսլամական պետությունից» ազատագրված հյուսիսարեւելյան շրջանների վերականգնման համար: Այդ մասին ասված է Վաշինգտոնում Սաուդյան Արաբիայի դեսպանության հայտարարության մեջ:
Հայտարարության համաձայն, որի տեքստը զետեղված է դեսպանության պաշտոնական կայքում, դա այսօրվա դրությամբ խոշորագույն ներդրումն է ԻՊ-ի դեմ պայքարող միջազգային կոալիցիայի այն նախագծերի ֆինանսավորման գործում, որոնք նպատակաուղղված են Ռաքայի եւ Սիրիայի հյուսիս-արեւելքի այլ շրջանների վերականգնմանը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: