Оգոստոսի 24-ին Հայաստան կժամանի Անգելա Մերկելը
Оգոստոսի 24-25-ը պաշտոնական այցով Հայաստան կժամանի Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելը:
Այցի շրջանակներում կայանալու են հայ-գերմանական բարձր մակարդակի բանակցություններ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելի գլխավորությամբ:
Հայաստանի վարչապետը և Գերմանիայի կանցլերը բանակցությունների արդյունքները կամփոփեն համատեղ մամուլի ասուլիսում:
Այցելության շրջանակներում կանցլեր Անգելա Մերկելը հանդիպում կունենա նաև Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի հետ:
Գերմանիայի կանցլերը կայցելի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։