Բաժիններ՝

«Կարգը գրողները, արդյո՞ք ունեն անվտանգության մարմինների թույլտվությունը». Արթուր Աղաբեկյանը՝ ՊՆ-ի՝ զորքերում բջջային հեռախոսների կիռարման վերաբերյալ նոր հրամանի մասին

Արթուր Աղաբեկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այսօր ՀՀ ՊՆ-ն ներկայացրել է զորքերում բջջային հեռախոսների կիռարման վերաբերյալ նոր հրաման։

Ուզում եմ տեղեկացնել ՊՆ իմ բարեկամներին, որ նման կարգ գրելու և հրապարալելու բացառիկ իրավունքը ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբինն է, և եթե եղել է զինծառայողներին բջջային հեռախոս ունենալու սահմանափակող կարգ, ապա պետք է հրապարակվեր նաև այդ կարգը չեղարկելու մասին որոշումը, իսկ հիմա ըստ էության. զինծառայողը, այո իրավունք ունի ունենալու բջջային հեռախոս, բայց ցանկալի չէ, որ այդ հեռախոսը հայտնվի այն վայրում, որտեղ զինվորականը անցկացնում է իր ծառայությունը, անգամ ցանկալի չէ, որ ՊՆում ծառայություն անցնող քաղաքացիական անձիք իրենց հետ կրեն հեռախոս, սա է պահանջում ոչ միայն ֆիզիկական անձի, այլև երկրի անվտանգությունը։

Հ.Գ. Կարգը գրողները, արդյո՞ք ունեն անվտանգության մարմինների թույլտվությունը»։

Այսօր ՀՀ ՊՆ-ն ներկայացրել է զորքերում բջջային հեռախոսների կիռարման վերաբերյալ նոր հրաման։ Ուզում եմ տեղեկացնել ՊՆ իմ…

Gepostet von Artur Aghabekyan am Freitag, 17. August 2018

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս