Մեքսիկայում շքերթ է անցկացվել յագուար-աստծու պատվին
Որպեսզի ամռանը անձրեւ տեղա, Մեքսիկայում պահպանում են հին ավանդույթը. հարկավոր է յագուարի (ամերիկյան հովազ) կերպարանք առնել եւ շքերթի դուրս գալ յագուար-աստծու պատվին:
Մեքսիկայում յագուար-աստվածը պատասխանատու թ անձրեւների եւ պտղաբերության համար:
La Tigrada-ն դիմակահանդես է, որտեղ զուգորդվում են երաժշտությունն ու կրոնը: Ավանդաբար այն անցկացվում է ամեն տարվա օգոստոսի 15-ին: Նաեւ կաթոլիկներն այդ օրը պատվում են Կույս Մարիամին: