Ոստիկանության զորքերի գնդապետի որդու մահվան դեպքով քրեական գործ է հարուցվել
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու Երևանի 38-ամյա բնակչի մահվան հանգամանքները:
2018թ. օգոստոսի 15-ին` ժամը 15.40-ին, ահազահգ է ստացվել առ այն, որ Երևան քաղաքի «Նորքի Այգիներ» տներից մեկին կից ավտոտնակում կայանված «ԿԻԱ» մակնիշի ավտոմեքենայի առջևի նստատեղին հայտնաբերվել է Ա.Պետրոսյանի դիակը՝ ծնված 1980թ.:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով` ինքնասպանության հասցնելը:
Նախաքննության ընթացքում կատարվել է դեպքի վայրի զննություն, նշանակվել դատաբժշկական փորձաքննություն:
Միջոցներ են ձեռնարկվում՝ 38-ամյա տղամարդու մահվան բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: