Վրաստանի վարչապետը հաստատեց Թբիլիսի Մերկելի այցի մասին տեղեկատվությունը

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն օգոստոսի 23-ին պաշտոնական այցով կժամանի Վրաստան: Այդ մասին Թբիլիսիում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտնել է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն:

«Գերմանիայի կանցլերի պաշտոնական այցը կարեւորագույն նշանակություն ունի Վրաստանի համար»,- ասել է նա:

«Բարձրաստիճան հյուրի այս այցն ընդգծում է երկու երկրների համագործակցության բարձր մակարդակը. բացի այցի քաղաքական բաղադրիչից, ցանկանում եմ հատուկ նշել նաեւ այցի տնտեսական ասպեկտը. տիկին Անգելա Մերկելի հետ օգոստոսի 23-ին Վրաստան կժամանեն ԳԴՀ-ի գործարար շրջանների ներկայացուցիչներ: Նրանք վրացական ընկերությունների հետ կլոր սեղանի շրջանակներում կառավարության անդամների մասնակցությամբ կքննարկեն համագործակցության զարգացման հարցեր»,- հավելել է վարչապետը:

Առաջիկա այցը Մերկելի համար երկրորդը կդառնա ԳԴՀ-ի կանցլերի կարգավիճակում. առաջին անգամ նա այդ պաշտոնում Թբիլիսի էր ժամանել 2008 թվականին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Տեսանյութեր

Լրահոս