«Քաղաքացիական պայմանագիրն» ամփոփել է վարչապետի պաշտոնավարման 100 օրը
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ֆեսյբուքյան իր էջում ներկայացրել է կառավարությունում ՔՊ-ական նախարարների, փոխնախարարների, ինչպես նաև վարչապետի 100 օրվա աշխատանքի, այցերի ամփոփումը:
Նիկոլ Փաշինյանը վարչապետի պաշտոնում 100 օրվա ընթացքում 2 անգամ այցելել է Արցախ, հանդիպում ունեցել Բակո Սահակյանի հետ, աշխատանքային այցով մեկնել է ՌԴ, հանդիպել է Սոչիի հայ համայնքի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ, հեռախոսզրույց է ունեցել Դարոն Աճեմօղլուի հետ, մասնակցել է Եվրասիական բարձրագույն խորհրդի հերթական նիստին, պաշտոնական այց է կատարել Վրաստան, կառավարական առանձնատանը հյուրընկալել է սահմանամերձ համայնքների շրջանավարտներին:
Ամփոփման մեջ նշված է նաև, որ «վարչապետը մեկնել է Դիլիջան ու մասնակցել «UWC Դիլիջան» միջազգային դպրոցի շրջանավարտների ավարտական միջոցառմանը, կազմակերպվել ու անցկացվել են միջոցառումներ Հայաստանի Առաջին Հանրապետության ու Սարդարապատի հերոսամարտերի հարյուրամյակի կապակցությամբ:
«Վարչապետը ՀՔԾ աշխատակազմին է ներկայացրել ՀՔԾ նորանշանակ պետ Սասուն Խաչատրյանին։ Ելույթի ժամանակ վարչապետը այլ հարցերի հետ մեկտեղ ընդգծել է մարտի 1-ի ոճրագործության բացահայտման կարևորությունը։ Վարչապետը մասնակցել է ֆուտբոլի աշխարհի առաջնության բացման արարողությանը, մարշալ Համազասպ Բաբաջանյանի կիսանդրու բացմանը, հանդիպել է Դմիտրի Մեդվեդևին, աշխատանքային ճաշ է ունեցել
Արցախի ՊԲ շտաբում տեղի է ունեցել խորհրդակցություն Նիկոլ Փաշինյանի ու Բակո Սահակյանի գլխավորությամբ:
Վարչապետը ծանոթացել է «Սինոփսիս Արմենիա»-ի գործունեությանը և անդրադարձել կուտակային կենսաթոշակային համակարգի հետ կապված որոշմանը:
Վարչապետն ընդունել է ՌԴ-ից ժամանած հայազգի գործարարներին»,-նշված է ամփոփման մեջ: Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ալեքսիս Օհանյանին:
Վարչապետն ընդունել է ՊՊԾ գնդի գրավման ժամանակ զոհված ոստիկանների ընտանիքների անդամներին:
Նիկոլ Փաշինյանը երիտասարդ ընտանիքների և զինծառայողների բնակարանային խնդիրների լուծումը կառավարության առաջնահերթություններից մեկն է սահմանել, չափազանց կարևոր ուղղություն է սահմանվել ՓՄՁ- ոլորտը:
Վարչապետն ընդունել է ԱՊՀ կոռուպցիայի հակազդման միջպետական խորհրդի նիստի մասնակիցներին: Նիկոլ Փաշինյանն ընդունել է զինվորական ծառայության ընթացքում մահացած զինծառայողների ընտանիքների անդամների:
«Նիկոլ Փաշինյանն ԱՄՆ անկախության օրվա առթիվ այցելել է Հայաստանում ԱՄՆ դեսպանություն: Նիկոլ Փաշինյանն այցելել է Մեղրի ազատ տնտեսական գոտի: Վարչապետը հանդիպումներ է ունեցել Մեղրիի, Քաջարանի և Կապանի բնակիչների հետ: Նիկոլ Փաշինյանն այցելել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ և «Սյունիք Ֆուդ»:
Վարչապետը հանդիպել է Ամուլսարի հանքի շահագործման դեմ բողոքող քաղաքացիներին ու «Լիդիան Արմենիա»-ի ներկայացուցիչներին, հանդիպումներ է ունեցել Վայոց ձորի համայնքների ղեկավարների, Եղեգնաձորի ու Արենիի բնակիչների հետ:
Վարչապետը ներկա է գտնվել Creative Armenia-ի մեկ ամյակին նվիրված միջոցառմանը, ծանոթացել է Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի գործունեությանն ու ծրագրերին: Նիկոլ Փաշինյանն ընդունել է Յուրի Ջորկաեֆին և քննարկել հայկական ֆուտբոլի զարգացմանն ուղղված հարցեր: Վարչապետը ներկա է գտնվել «Ոսկե Ծիրան»-ի բացման արարողությանն ու հետևել «Լեգենդների խաղ»-ին: Նիկոլ Փաշինյանն ընդունել է անվանի գիտնական Յուրի Օգանեսովին, ծանոթացել է ամառային զորակոչի ընթացքին և նորակոչիկներին մաղթել բարի ծառայություն»,-նշված է ամփոփման մեջ:
Ամփոփման մեջ հիշեցվում է նաև վարչապետի Բրյուսել այցի մասին, որտեղ
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է «Կարնեգի» հետազոտական կենտրոնի փորձագետներին և ներկայացրել Հայաստանի զարգացման իր տեսլականը, Բրյուսելում կայացել է Նիկոլ Փաշինյանի և Ֆեդերիկա Մոգերինիի հանդիպումը, Նիկոլ Փաշինյանը և Էմանուել Մակրոնը քննարկել են հայ-ֆրանսիական հարաբերությունների հետագա զարգացմանն ուղղված հարցեր: Նիկոլ Փաշինյանը և Ժան-Կլոդ Յունկերը քննարկել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների ընթացքն ու հեռանկարները
«Նիկոլ Փաշինյանը Ռայմոնդս Վեյոնիսի հետ քննարկել է հայ-լատվիական հարաբերությունների հետագա զարգացմանն ուղղված հարցեր: Նիկոլ Փաշինյանը մասնակցել է ՆԱՏՕ-ի գործընկեր պետությունների պատվիրակությունների ղեկավարների պատվին տրված ընթրիքին, հանդիպել է Բելգիայի հայազգի գործարարների հետ: Վարչապետը Բրյուսելի հայկական եկեղեցում հանդիպել է բելգիահայ համայնքի ներկայացուցիչներին, ոչ ֆորմալ, աշխատանքային հանդիպումներ է ունեցել մի շարք երկրների առաջնորդների հետ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը ՆԱՏՕ-ում Աֆղանստանում վճռական աջակցության առաքելությանը նպաստող պետությունների և կառավարությունների ղեկավարների հանդիպմանը: Կարող եք ակնկալել ԵՄ աջակցությունը բարեփոխումները կյանքի կոչելու ճանապարհին. Դոնալդ Տուսկը՝ Նիկոլ Փաշինյանին :Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Արամ Մանուկյանի արձանի բացմանը»,-ներկայցված է ամփոփման մեջ:
100 օրվա հաշվետվության մեջ նշված է, որ սկսվել են ՀՀ 2019 թվականի պետական բյուջեի նախագծի մշակման աշխատանքները»: