 
                        Հայաստանում ռուսական ռազմաբազայի ռազմական ավանում մեկնարկել են վերանորոգման աշխատանքները
 
                                    Հայաստանում ռուսական ռազմաբազայի պայմանագրային զինծառայողների համար նախատեսված ռազմական ավանում վերանորոգման վերականգնողական աշխատանքներ են սկսվել:
Ինչպես տեղեկացրին Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից, վերանորոգման նախագծով մինչև ձմռան մեկնարկ իրականացվելու են պայմանագրային զինծառայողների և նրանց ընտանիքների բնակության համար հանրակացարանի և ծառայողական երեք տների կապիտալ վերանորոգման աշխատանքներ: Իրականացվելու են տանիքների, ջեռուցման համակարգի, օդափոխության, կոյուղիների, էլեկտրականությանվերականգման աշխատանքներ:
Բացի ռազմական ավանում վերանորոգման աշխատանքներից կառուցվելու են նաև ավտոկայանատեղեր, խաղային և սպորտային հրապարակներ, իրականացվելու է ծառատունկ:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        