 
                        Ասադը տիկնոջ հետ Դամասկոսում այցելել է ահաբեկիչների կողմից լքված թունելը
 
                                    Սիրիայի նախագահ Բաշար Ասադը եւ նրա տիկինը՝ Ասման, այցելել են այն թունելներից մեկը, որը զինյալների կողմից լքվել է Դամասկոսի մերձակա Արեւելյան Գութայի Ջոուբար քաղաքում: Այդ մասին հայտնել է Սիրիայի նախագահական պալատի դիվանատունը:
«Նախագահ Ասադը տիկնոջ՝ Ասմայի հետ այցելել է «մահվան» թունելներից մեկը, որն ահաբեկիչների կողմից փորվել էր Ջոուբարում, եւ որը 18 վարպետներ վերածել են արտպատկերասրահի՝ այնտեղ տասնյակ աշխատանքներ ստեղծելով պատերին»,-նշվում է մամուլի ծառայության տեղեկատվության մեջ, հաղորդել է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        