Դե Բրույնեն ծանր վնասվածք է ստացել
Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կևին դե Բրույնեն վնասվածք է ստացել:
Բելգիացին վնասել է ծունկը մարզումների ընթացքում: Նրա վերականգնման ժամկետը դեռ հայտնի չէ, բայց նախապես նշվում է, որ վերականգնումը կտևի ավելի քան երկու ամիս:
Պրեմիեր լիգայի առաջին տուրում դե Բրույնեն փոխարինեց 60-րդ րոպեին և օգնեց իր թիմին հաղթել «Արսենալին» (2:0):
Սիրարփի Աղաբաբյան