Բաժիններ՝

Թմրանյութ է հայտնաբերվել

Օգոստոսի 15-ին ԱՀ ոստիկանության Ստեփանակերտի քաղվարչության ՔՀԲ ծառայողները ստացված օպերատիվ տեղեկությունները իրացնելիս նույն օրը ժամը 11:30-ին զննության են ենթարկել Բաղրամյան փողոցում գտնվող «Բուսաբանական այգի» ՓԲԸ պատկանող շինությունը, որտեղ պահարանի վրա տեղադրված պոլիէթիլենային տոպրակի մեջ հայտնաբերվել է 4 հատ ներարկիչ, որոնց մեջ առկա էր անհայտ լուծույթի մասնիկներ, 3 շիշ, որից մեկի մեջ լուծույթ, իսկ մյուսներում լուծույթի մասնիկներ և սուրճի թիթեղյա տարրայի հատակին՝ կպչուն լուծույթ:

Կատարված ստուգումներից պարզվել է, որ նշվածներով թմրանյութ է պատրաստել Ստեփանակերտ քաղաքի բնակիչ 1965թ ծնված Մ. Գ-ն, որը ներարկման եղանակով մինչ զննություն կատարելը օգտագործել է մայրաքաղաքի բնակիչ 1970թ ծնված. նախկինում դատված Դ. Հ-ի հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս