 
                        Ողբերգական պատահար Արարատում. փրկարարները դարակների տակից հանել են բնակչի դին
 
                                    Արարատի մարզի Սուրենավան գյուղում չրերի դարակն ընկել է քաղաքացու վրա, նա մահացել է: Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը:
Ինչպես տեղեկացրել էինք, օգոստոսի 16-ին, ժամը 11:01-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Սուրենավան գյուղի գործարաններից մեկում չրերի դարակն ընկել է քաղաքացու վրա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Ժամը 11:30-ին փրկարարները դարակների տակից հանել են Է. Պ.-ի (ծնված 1970 թ.) դին:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        