Մերկել-Էրդողան հեռախոսազրույցը լայն արձագանք է գտել գերմանական մամուլում
Օգոստոսի 15-ին, Թուրքիայի նախագահ Էրդողանը և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հեռախոսազրույց են ունեցել, որի ժամանակ քննարկել են երկու երկրներին, տարածաշրջանին, մասնավորապես Սիրիային վերաբերող մի շարք հարցեր:
Երկու երկրների ղեկավարները համաձայնության են եկել Թուրքիայի Գանձապետարանի և ֆինանսների նախարար Բերաթ Ալբայրաքի և Գերմանիայի Ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի հանդիպման նշանակման շուրջ:
Մերկելը և Էրդողանը վճռականություն են հայտնել բարձրաստիճան փոխայցերով և կապերով էլ ավելի ապրապնդել թուրք-գերմանական համագործակցութունը:
Էրդողան-Մերկել հեռախոսազրույցը մեծ արձագանք է գտել նաև գերմանական մամուլում: Մասնավորապես նշվում է, որ սեպտեմբերին կայանալիք հանդիպմանը Էրդողանը Գերմանիա է մեկնելու մեծ պատվիրակությամբ, որի կազմում լինելու են ֆինանսների, էկոնոմիկայի, արտաքին գործերի և արդարադատության նախարարները:
Գերմանիայի կառավարության մամուլի խոսնակ Սթեֆեն Զայբերթը հայտնել է, որ հանդիպումը կայանալու է սեպտեմբերի 28-29-ին: Իսկ մինչ այդ երկու երկների ֆինանսների և էկոնոմիկայի նախարարները պետք է նախապատրաստական հանդիպում անցկացնեն: