Բաժիններ՝

Իտալիայում երկու մարդ է զոհվել տուրիստական ինքնաթիռի կործանումից. Treviso Oggi

Երկու մարդ է զոհվել Իտալիայի հյուսիսի Չիմադոլմո քաղաքի մերձակայքում տուրիստական ոչ մեծ ինքնաթիռի կործանման հետեւանքով: Այդ մասին հայտնել է Treviso Oggi հրատարակությունը:

Հրատարակության տեղեկատվությամբ՝ օգոստոսի 16-ի երեկոյան ինքնաթիռն օդ է բարձրացել Չիմադոլմոյի մերձակայքում, բայց վերթիռի ժամանակ դիպել է էլեկտրահաղորդման բարձրավոլտ գծի կաբելին եւ բռնկվել: Դատելով ըստ ամենայնի՝ արտակարգ պատահարի հետեւանքով օդաչուն գլուխ չի հանել կառավարումից, եւ ինքնաթիռը տապալվել է գետնին: Վթարի վայր ժամանած բժիշկները եւ հշեջները տղամարդու եւ կնոջ այրված մարմիններ են գտել ինքնաթիռի բեկորների մեջ: Տեղի կարաբիներները պարզում են պատահարի հանգամանքները, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս