Արարատի մարզպետին դատի են տվել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Արարատի մարզի նորանշանակ մարզպետ Գարիկ Սարգսյանին դատի են տվել։ Հայտնի դարձավ, որ օգոստոսի 7-ին ՀՀ վարչական դատարան է դիմել «Մասիս բժշկական կենտրոն» ՓԲ Ընկերության գործադիր տնօրեն Նունե Ավանեսյանը՝ պահանջելով վերանայել մարզպետի 2018 թ-ի օգոստոսի 7-ի որոշումը։

«Նշենք, որ այդ օրը մարզպետի որոշմամբ Նունե Ավանեսյանը ազատվել է Մասիս բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության գործադիր տնօրենի պաշտոնից։ Գործը քննելու է դատավոր Մհեր Պետրոսյանը»։

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս