Բաժիններ՝

Հրդեհ գազալցակայանում

Օգոստոսի 16-ին` ժամը 06:07-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Արջուտ գյուղի մոտակայքում այրվում է գազալցակայան:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհի մոտ 10-րդ կմ-ին գտնվող «Տիգրան և Հայկ» ՍՊԸ-ի գազալցակայանում պայթել է գազի կուտակիչը. այրվում է կոմպրեսորային կայանի տանիքը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 06:41-ին, մարվել՝ 06:57-ին: Այրվել է տանիքի պլաստմասսայե երեսպատումը՝ մոտ 10 քմ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս