«Բարսելոնան» դեռ ցանկանում է գնել Ադրիեն Ռաբիոյին
«Բարսելոնան» դեռ ցանկանում է գնել ֆրանսիական ՊՍԺ-ի կիսապաշտպան Ադրիեն Ռաբիոյին:
Վերջերս «Բարսելոնան» մերժում էր ստացել ֆրանսիական ակուբից: Սակայն, կատալոնացիները վստահ են, որ կկարողանան ստորագրել կիսապաշտպանին:
Այս տարի 23-ամյա Ռաբիոն հրաժարվեց պայմանագիր կնքել ՊՍԺ-ի հետ, իսկ հաջորդ ամռանը նա կարող է հեռանալ թիմից՝ որպես ազատ գործակալ:
«Բարսելոնայի» ղեկավարությունը կարծում է, որ ՊՍԺ-ն, անշուշտ կմիանա բանակցություններին և կհամաձայնվի վաճառել ֆուտբոլիստին:
Կատալոնացիները պատրաստ են գործարքը կնքել հունվարին, եթե հնարավոր չլինի ստորագրել Ռաբիոյին մինչև օգոստոսի 31-ը:
Սիրարփի Աղաբաբյան