Բաժիններ՝

«Մենք թիմում ունենք ընտանեկան մթնոլորտ, այնպես որ ես չգիտեմ, թե ինչ է Ռոնալդուն խոսում». Ռամոս

Մադրիդի «Ռեալի» ավագ  Սերխիո Ռամոսը պատասխանել է ակումբի մթնոլորտի մասին իր նախկին թիմակից Կրիշտիանու Ռոնալդուի ասած  խոսքերին:

«Յուվենթուս» տեղափոխվելուց հետո Ռոնալդուն նշել է, որ «Յուվենթուսը» ընտանիքի նման է: Վերջին հարցազրույցներից մեկում պորտուգալացին ասել է. «Իհարկե, երբ երկրպագուները սիրում են քեզ, զգացմունքները բոլորովին այլ են»:

«Մենք թիմում ունենք ընտանեկան մթնոլորտ, այնպես որ ես չգիտեմ, թե ինչ է Ռոնալդուն խոսում: Մենք շատ հաղթանակներ ունեցանք,  քանի որ մենք ընտանիք ենք, իսկ Կրիշտիանոն այս ընտանիքի մի մասն էր:

Ոչ մի ֆուտբոլիստ չի կարող ակումից վեր լինել:  Ինչ էլ որ տեղի ունենա, «Ռեալ Մադրիդը» կշարունակի գոյություն ունենալ: Ռոնալդուն ինքը հեռանալու որոշում կայացրեց:

Նրանց համար, ովքեր ցանկանում են լինել «Ռեալի» մաս, դռները միշտ բաց են: Ռոնալդուին կորցնելը դժվար էր, բայց ոչ մի խաղացող երբեք ավելի կարևոր չի լինի, քան «Ռեալը»:

Թիմը ցանկանում է զարգանալ և հաղթել տիտղոսներ: Մեր բնավորությունը ավելի կարևոր է, քան ցանկացած անհատ խաղացող

Իհարկե, վատ է, երբ կորցնում ես նման բարձրակարգ  ֆուտբոլիստի, բայց «Ռեալի» խնդիրն է հաղթել, եւ մենք անելու ենք դա առանց նրա:

Բոլոր այս տարիների ընթացքում «Ռեալում» շատ հրաշալի խաղացողներ են եղել: Բայց մեր ակումբը ցանկացած խաղացողից ավելին է;  Ինչ էլ որ լինի, «Ռեալը» միշտ ձգտում է հաղթել:

Մենք միշտ ցանկանում ենք, որ խաղացողները իրենց տանը զգան»,-ասել է  Ռամոսը:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս