Թաիլանդի քարանձավից փրկված երեխաները կկարողանան հանգստանալ «Արտեկ»-ում. Զախարովա
Պատանի ֆուտբոլիստները, որոնք ավելի քան երկու շաբաթ անցկացրել են Թաիլանդի հեղեղված քարանձավում, հրավեր են ստացել հանգստանալ «Արտեկ» միջազգային մանկական կենտրոնում: Այդ մասին, ինչպես հայտնել է ՏԱՍՍ-ը, օգոստոսի 15-ին կայացած ճեպազրույցում հայտարարել Է ՌԴ ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Վերականգնման հարցում երեխաներին օգնելու եւ սարսափազդու պայմաններում կամային բարձր հատկություններ ու դիմացկունություն ցուցաբերելու համար «Արտեկ»-ի տնօրեն Ալեքսեյ Կասպրժակը տղաներին հրավիրել Է ճամբար»,-նշել է ռուս դիվանագետը: