Լոս Անջելեսի մետրոն կդառնա ԱՄՆ-ում առաջինը, որտեղ զննման համար սքաներներ կտեղակայեն
Լոս Անջելեսի մետրոն կդառնա ԱՄՆ-ում առաջինը, որտեղ սքաներներ կտեղակայեն ուղեւորների մոտ զենքի եւ պայթանյութերի առկայությունն ստուգելու համար: Այդ մասին գրել է Hollywood Reporter-ը՝ վկայակոչելով պաշտոնյաների:
Հրատարակության տվյալներով՝ Լոս Անջելեսի օկրուգի Տրանսպորտի վարչությունը եւ Տրանսպորտի անվտանգության վարչությունը մի քանի տեսակի սքաներներ են թեստավորել մեկ տարվա ընթացքում:
Սքաներները, որոնք պլանավորում են տեղակայել, շարժական են, եւ կաշխատեն՝ ճառագայթելով ալիքներ, չդանդաղեցնելով մարդկանց հոսքը մետրո:
Տրանսպորտային վարչության ներկայացուցիչ Բրայան Հաասը հայտարարել թ, որ սքաներները կարող են վտանգավոր առարկաները հայտնաբերել ինը մետրի վրա, իսկ դրանց թողունակությունը գերազանցում է ժամում 2 հազար ուղեւորը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: