Գիտնականները քնատության նոր վտանգ են բացահայտել

Բերքլիի Կալիֆոռնիական համալսարանի գիտնականները պարզել են, որ մարդկիկ, որոնք քնի հետ կապված խնդիրներ ունեն, իրենց միայնակ են զգում եւ հաճախ են խուսափում մարդկանց հետ շփումներից: Այդ մասին հաղորդվում է MedicalXpress-ի մամուլի տեղեկագրում:

Ուսումնասիրությանը մասնակցել են 18 երիտասարդներ, որոնք հետազոտություն են անցել նորմալ գիշերային քնից եւ անքնությունից հետո: Բոլոր դեպքերում հետազոտվողները հաջորդ օրը դիտել են մի տեսահոլովակ, որտեղ մարդը դեմքի չեզոք արտահայտությամբ մոտենում է խցիկին: Կամավորները պետք է սեղմեին կոճակը, որը տեսանյութի դիտումը կանգնեցնում է այն պահին, երբ նրանք սկսում էին հոգեբանական անհարմարություն զգալ:

Պարզվել է, որ մասնակիցներն անքուն գիշերվանից հետո կոճակը սեղմում էին անհամեմատ ավելի շուտ, քան նորմալ քնի դեպքում: Բացի այդ, ուղեղի սքանավորման արդյունքները ցույց են տվել, որ անբավարար քնածների ուղեղի մեջ գործել է այն նեյրոնային շղթան, որը պատասխանատու է պոտենցիալ սպառնալիքներին հակազդելու համար: Ուղեղի մյուս հատվածը, որն ապահովում է սոցիալական փոխգործակցությունը, ընդհակառակը, պակաս ակտիվ է դարձել:

Ուսումնասիրության երկրորդ մասում հազարից ավելի կողմնակի դիտորդներ հետեւել են գիտափորձի տեսագրությանը, չիմանալով այն մասին, որ մասնակիցները զրկված են եղել քնից: Նրանց կարծիքով, փորձարկվողները միայնակ մարդիկ էին, որոնք խուսափում էին շրջապատի մարդկանց հետ շփվելուց:

Տեսանյութեր

Լրահոս