Թուրքիան իրավական միջոցներ կձեռնարկի F-35-ի մատակարարումներից ԱՄՆ-ի հրաժարվելու դեպքում

Թուրքիան մտադիր է իրավական միջոցներ ձեռնարկել, եթե Միացյալ Նահանգները փորձի խանգարել հինգերորդ սերնդի F-35 ամերիկան կործանիչների մատակարարումներին:

Այդ մասին օգոստոսի 15-ին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Կալընը՝ ելույթ ունենալով Անկարայում կայացած մամուլի ասուլիսում, որը հեռարձակում էր NTV հեռուստաալիքը:

«Թուրքիան ոչ միայն այն երկիրն է, որը F-35 է գնում, մենք նաեւ մասնակցում ենք այդ նախագծին: Մեր օդաչուներն արդեն ուսուցում են անցնում եւ սովորում են կառավարել այդ մեքենաները,- նշել է նա: – Բայց եթե հարկ լինի, մենք կդիմենք իրավական միջոցների: Բայց կարծում եմ, որ բանը դրան չի հասնի», հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Տեսանյութեր

Լրահոս