1 օրվա ընթացքում 3 մարդ մահացել է, 9-ը՝ ստացել մարմնական վնասվածքներ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` օգոստոսի 14-ից 15-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 59 դեպք։
Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության 17, խարդախության 10, մարմնական վնասվածք հասցնելու 7, պաշտոնեական լիազորությունների չարաշահման 5, թմրամիջոցի հայտնաբերման 4, յուրացման կամ վատնման 3, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության 2, շորթման, ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրության, հարկերից խուսափելու, խուլիգանության, կաշառակերության, սպանության սպառնալիքի, ազատազրկման վայրից, կալանավորվածներին պահելու վայրից կամ ձերբակալվածներին պահելու վայրից փախուստի փորձի, սեքսուալ բնույթի բռնի գործողությունների, գրավառուին գույքային վնաս պատճառելու, փաստաթղթի կեղծիք և դժբախտ պատահարի 1-ական դեպք:
Հայտնաբերվել է 1 անհետ կորած:
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնելու 2 դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 3, բնակարանային գողության և ապօրինի ծառահատման 1-ական դեպք:
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 11 պատահար, ինչի հետևանքով 3 մարդ զոհվել է, 9-ը՝ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: