Ճապոնիայում պատրաստվում են հավանական աղետալի հրաբխի ժայթքելուն
Ճապոնիայի կառավարությունը ճգնաժամային շտաբ է ստեղծել երկրի հարավ-արեւմուտքում հրաբխի աղետալի ժայթքման վտանգի կապակցությամբ: Այդ մասին հայտնել է Kyodo գործակալությունը:
Ավելի վաղ Ճապոնիայի գլխավոր օդերեւութաբանական վարչությունը նախազգուշացրել է երկրի հարավ-արեւմուտքի Կուտինոերաբու կղզում հրաբխի ուժգին ժայթքման հնարավորության մասին, որը կարող է աղետալի հետեւանքներ ունենալ մարդկանց բնակության շրջաններում: Մասնագետների տվյալները հիմնված են հրաբխային երկրաշարժերի թվաքանակի կտրուկ աճի վրա:
Վարչությունն այդ շրջանում վտանգի մակարդակը երկրորդից բարձրացրել է միանգամից մինչեւ չորրորդ, ինչը նշանակում է «պատրաստվել տարհանման», հաղորդել է ՌԻԱ Նովոստին: