Բաժիններ՝

National Interest-ը «պատահական» համաշխարհային միջուկային պատերազմ է կանխատեսել

Ռուսաստանը, ԱՄՆ-ը կամ Չինաստանը կարող են միանգամայն պատահականորեն համաշխարհային միջուկային պատերազմ սկսել: Այդ մասին գրել է National Interest ամերիկյան հանդեսը:

Հրատարակությունը նշում է, որ առաջ համաշխարհային տերությունների հսկման եւ հետախուզման համակարգերը կիրառվում էին միայն միջուկային բալիստիկ հրթիռների արձակումներին հետեւելու համար:

Իսկ ներկայում այդ համակարգերը սկսել են օգտագործել նաեւ ոչ միջուկային մարտագլխիկների արձակումները հսկելու համար: Այդպիսով՝ այդ համակարգերը կարող են պատահականորեն շփոթել միջուկային եւ ոչ միջուկային զենքի օգտագործումը, ինչը կբերի մյուս կողմի համապատասխան հարվածին:

Բացի այդ, թվարկված երկրները միտումնավոր շփոթեցնում են միմյանց՝ միջուկային եւ ոչ միջուկային զենքը տեղակայելով նույն վայրերում: Օրինակ, ինչպես գրում է National Interest-ը, Ռուսաստանը միջուկային մարտագլխիկներով բալիստիկ հրթիռներ կրող իր սուզանավերը տեղավորում է նույն այն վայրում, որտեղ տեղակայված են սովորական սպառազինությամբ սուզանավերը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս